Շախմատի օլիմպիադա. Գաբրիել Սարգսյանի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց լեհերին

Շախմատի օլիմպիադա. Գաբրիել Սարգսյանի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց լեհերին

PanARMENIAN.Net - Շախմատի օլիմպիադայի 8-րդ տուրում Գաբրիել Սարգսյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին՝ 3-րդ խաղատախտակի վրա հաղթելով լեհ Բարտոլոմեյ Մաչեյին: Պարտիան ավարտվեց 42-րդ քայլում և Սարգսյանը սևերով կարողացավ առավելության հասնել մրցակցի հանդեպ:

Մինչ այդ Հայաստան-Լեհաստան բոլոր հանդիպումները ոչ ոքի ավարտվեցին:

Գաբրիել Սարգսյանի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթեց լեհերին 2,5:1,5 հաշվով և շատ կարևոր միավոր վաստակեց:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---