Լևոն Արոնյանն օլիմպիադայի առաջին խաղատախտակում զբաղեցրել է երկրորդ տեղը

Լևոն Արոնյանն օլիմպիադայի առաջին խաղատախտակում զբաղեցրել է երկրորդ տեղը

PanARMENIAN.Net - Խանտի Մանսիյսկում ավարտվել է 39-րդ Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավարտել է իր ելույթները 7-րդ տեղում (16 միավոր):

Վերջին 11-րդ տուրում հայ շախմատիստները ոչ ոքի են խաղացել Ֆրանսիայի հավաքականի հետ: Միակ հաղթանակը տարել է Լևոն Արոնյանը Մաքսիմ Վաչիեր-Լագրավեի նկատմամբ, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը կիսել են միավորները Վլադիսլավ Տկաչիևի և Ռոման Էդուարդի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը զիջել է Ֆրեսինե Լաուրենին: Օլիմպիադայի չեմպիոն է դարձել Ուկրաինայի հավաքականը, որը հավաքել է 19 միավոր:

Առաջին խաղատախտակում Լևոն Արոնյանը 10 պարտիաներում տարել է 5 հաղթանակ և 5 ոչ ոքի ու զբաղեցրել 2-րդ տեղը` զիջելով օլիմպիադայի չեմպիոն Վասիլի Իվանչուկին: Գաբրիել Սարգսյանը երրորդ խաղատախտակում զբաղեցրել է 13-րդ տեղը, իսկ Արման Փաշիկյանը 4-րդում` 9-րդ տեղը:

Հայաստանի կանանց հավաքականը 15 միավորով 12-րդ տեղում է, չեմպիոն է դարձել Ռուսաստանի հավաքականը: Էլինա Դանիելյանն առաջին խաղատախտակում զբաղեցրել է 11-րդ տեղը, Լիլիթ Մկրտչյանը երկրորդ խաղատախտակում` 10, Լիլիթ Գալոյանը երրորդում` 15 և Նելլի Աղինայնը (4-րդ խաղատախտակ)` 10-րդ տեղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---