Մխիթարյանի «Շախտյոր» ակումբը 2:0 հաշվով հաղթեց իր հիմնական մրցակցին՝ «Դինամոյին»

Մխիթարյանի «Շախտյոր» ակումբը 2:0 հաշվով հաղթեց իր հիմնական մրցակցին՝ «Դինամոյին»

PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջնության 12-րդ տուրում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի «Շախտյոր» ակումբը 2:0 հաշվով հաղթեց իր հիմնական մրցակցին՝ «Դինամոյին»: Հաղթանակի շնորհիվ Դոնեցի ակումբը 31 միավորով վստահաբար առաջնորդում է առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորով գերազանցելով «Դինամոյին»:

Կարևոր հաղթանակից հետո Մխիթարյանը նշեց, որ առաջին խաղակեսը շատ նյարդային էր: «Երկրորդ խաղակեսում ամեն ինչ նորմալ էր, ուստի մենք մի փոքր հանգստացանք: Մենք 2 օր ավել ենք հանգստացել, քան Կիևի «Դինամոն» և այսօր ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք, քանի որ օգտագործեցինք մեր բոլոր ուժերը և կարողացանք ավելի արագ վերականգնվել»,-կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքէջը:

Ըստ ֆուտբոլիստի, ընդմիջման ժամանակ «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ հարկավոր է ավեի արագ խաղ ցույց տալ, քանի որ մրցակիցը հոգնած է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---