Ավարտվեց Հայաստանի սահմանափակ հնարավորություններով մարզիկների սեղանի թենիսի առաջնությունը12 հոկտեմբերի 2010 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի «Աշխատավոր ռեզերվներ» մարզադահլիճում ավարտվեց Հայաստանի սահմանափակ հնարավորություններով մարզիկների սեղանի թենիսի առաջնությունը, որը կազմակերպել էին Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիան ու Սեղանի թենիսի ֆեդերացիան: Մասնակցում էին 20 մարզիկներ տարբեր ակումբներից: TTI-TTV (սայլակով մարզիկների) խմբերում հաղթող դարձավ Արման Սարգսյանը, իսկ TTVI-TTX (կանգնողների) խմբերում` Հմայակ Ավետիսյանն ու Անահիտ Վարդանյանը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի մամլո ծառայությունից: Առաջնության նպատակը Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում սեղանի թենիսի տարածումն ու զարգացումն է, նրանցից ուժեղագույններին ընտրելն ու Հայաստանի հավաքական ստեղծելը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |