«Միկայի» տղամարդկանց ակումբը Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթել է «St.Petersburg»-ին

«Միկայի» տղամարդկանց ակումբը Եվրոպայի թիմային առաջնությունում հաղթել է «St.Petersburg»-ին

PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում, որն անցնում է բուլղարական Պլովդիվում, հոկտեմների 19-ին տեղի է ունեցել 3-րդ տուրը:

«Միկայի» տղամարդկանց ակումբի մրցակիցը ՌԴ-ի «St.Petersburg» ակումբն էր, որին հայ շախմատիստները հաղթեցին 3,5:2,5 հաշվով: Հաղթական միավորը բերեց Լևոն Արոնյանը՝ հաղթելով Վասիլի Իվանչուկին: Մյուս 5 պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Հերթական հաղթանակից հետո «Միկան» 13,5 միավորով 3-րդ տեղում է՝ միայն 0,5 միավոր զիջելով առաջատար «Bihac»-ին Բոսնիայից ու Հերցոգովինայի ակումբին, որի հետ նա հանդիպելու է հաջորդ տուրում:

«Միկայի» կանանց ակումբը իր առաջին պարտությունը կրեց Վրաստանի «Samaia»-ից 2,5:1,5 հաշվով: Զիջեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, միակ հաղթանակը տարավ Լիլիթ Գալոյանը, իսկ Արիկա Դրոնավալին ոչ ոքի խաղաց: Պարտությունից հետո «Միկան» նահանջեց 4 հորիզոնականով և ունի 8,5 միավոր:

4-րդ տուրում «Միկան» կխաղա Սերբիայի «BAS Beograd»-ի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---