Ուլի Վեգներ. Ֆրոչը դեռ չի գիտակցում, թե որքան ուժեղ է Աբրահամի հարվածը25 նոյեմբերի 2010 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Ուլի Վեգները` IBF վարկածով նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչը, կարծում է, որ երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով չեմպիոն բրիտանացի Կարլ Ֆրոչի դեմ մենամարտը կդառնա երկու կամային բռնցքամարտիկների պայքար: «Մենք պարտավոր ենք հաղթել Հելսինկիի մարտում, չէ որ Ֆրոչի դեմ հաղթանակի դեպքում Արթուրը կարող է շատ զգալի հաջողության հասնել իր կարիերայում և դառնալ աշխարհի չեմպիոն երկու տարբեր քաշային կարգերում»,- ասել է Վեգները sportbox.ru-ին տված հարցազրույցում: «Մեր թիմի համար գալիք շաբաթները շատ կարևոր են: Այդ մարտի նախապատրաստության ժամանակ ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Արթուրը հստակ գիտակցել է, թե որքան լուրջ փորձություն է նրան սպասում Հելսինկիում: Ֆրոչը կամային բռնցքամարտիկ է, սակայն Աբրահամը նպատակամղված պատրաստվում է այդ կարևոր մարտին»,- ասել է նա: Վեգները կարծում է, որը այս մենամարտում հաղթելու է նա, ով ավելի շատ է ցանկանում հաղթել. «Բրիտանացին դեռ չի գիտակցում, թե որքան ուժեղ է Աբրահամի հարվածը»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |