Վիլֆրենդ Զաուերլենդ. Ես արդեն 30 տարուց ի վեր բռնցքամարտում եմ և չեմ կարող հիշել, որ երբևէ այնքան հուզված լինեմ, որքան Աբրահամ-Ֆրոչ մենամարտից առաջ25 նոյեմբերի 2010 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամի ու Կարլ Ֆրոչի փրոմոութերները մենամարտից առաջ վերջին մամլո ասուլիսում հայտարարել են, որ ֆանտաստիկ պայքար է լինելու: «Ես արդեն 30 տարուց ի վեր բռնցքամարտում եմ և չեմ կարող հիշել, որ երբևէ այնքան հուզված լինեմ, որքան Աբրահամ-Ֆրոչ մենամարտից առաջ: Չեմ ցանկանում կանխատեսումներ անել, սակայն վստահ եմ, որ շաբաթ օրը Աբրահամը կհաղթի»,-ասել է Զաուերլենդը, հաղորդում է fightnews.com-ը: Զաուերլենդի որդին և միաժամանակ հայ բռնցքամարտիկի փրոմոութեր Կալլե Զաուերլենդն ասել է. «Սա Արթուրի կյանքի մենամարտն է: Նա կստանա չեմպիոնի երկրորդ գոտին»: Իսկ Ֆրոչի փրոմոութերը շաբաթօրյա մենամարտը համարում է սենսացիոն պայքար երկու ֆանտաստիկ բռնցքամարտիկների միջև: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |