Հայաստանի հավաքականի մրցակից Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ

Հայաստանի հավաքականի մրցակից Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պայմանավորվածություն է ձեռք բերել 2011-ի փետրվարի 9-ին Իրանի ազգային թիմի հետ ընկերական հանդիպում անցկացնելու մասին, հաղորդում է միության պաշտոնական կայքը:

EURO-2012-ի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակից Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպումն անցկացնելու է Դուբայում:

Ւրանի հավաքականի հետ ընկերական հանդիպում անցկացրել է նաև Հայաստանի հավաքականը և զիջել 1:3 հաշվով:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը փետրվարին անցկացնելու է 2-3 ընկերական խաղ, բայց մրցակիցներին չի անվանել:

Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները խմբում առաջին խաղն անցկացնելու են Երևանում մարտի 26-ին, պատասխան խաղը կայանալու է հունիսի 4-ին Ռուսաստանում: Ռուսաստանի հավաքականը 9 միավորով խմբի առաջատարն է, իսկ Հայաստանի հավաքականը 7 միավորով 3-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---