Վիկ Դարչինյան. Մենամարտից հետո Մարեսը դեռ երկար կհիշի ինձ![]() ![]() PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկներ Վախթանգ Դարչինյանը, Աբներ Մարեսը, Յոնի Պերեսը և Ջոզեֆ Ակբեկոն դեկտեմբերի 2-ին մենամարտերից առաջ համատեղ մամլո ասուլիս են տվել, որոնք տեղի են ունենալու դեկտեմբերի 18-ին Մեքսիկայում: WBA/IBF վարկածով առաջին թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը հանդիպելու է Աբներ Մարեսի հետ, իսկ IBF վարկածով չեմպիոն Պերեսը` Ջոզեֆ Ակբեկոյի հետ: Դարչինյանը նշել է, որ լավ պատրաստվել է. «Ես հիմա մարզվում եմ Լոս Անջելեսում և շատ կենտրոնացած եմ պայքարի վրա: Ես շատ արագ և ուժեղ եմ լինելու: Մենամարտից հետո Մարեսը դեռ երկար է հիշելու ինձ»: Մարեսն իր հերթին ասել է, որ համառորեն մարզվել է, քանի որ Դարչինյանը կոշտ և ուժեղ բռնցքամարտիկ է: «Վիկն ապացուցել է, որ ուժեղ է, նա չեմպիոն է և իսկապես մենամարտը բարդ է լինելու, բայց ես կփորձեմ հաղթել նրան: Ես կարծում եմ, որ արագությունն իմ առավելությունն է»,- հաղորդում է Մարեսի խոսքերը fightnews.com-ը:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |