Հենրիխ Մխիթարյանի ակումբը` «Շախտյորը», դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ

Հենրիխ Մխիթարյանի ակումբը` «Շախտյորը», դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ:

«Շախտյորը» խմբային փուլի վերջին խաղն անցկացրեց պորտուգալական «Բրագայի» դեմ և հաղթեց 2:0 հաշվով: Մխիթարյանը վնասվածքից հետո դաշտ դուրս եկավ միայն 72-րդ րոպեին և փոխարինեց Ժադսոնին:

Հաղթանակից հետո «Շախտյորը» H խմբում 15 միավորով զբաղեցնում է առաջին տեղը: Փլեյ-օֆ դուրս է եկել նաև Լոնդոնի «Արսենալը», որը խմբում զբաղեցրել է 2 տեղը:

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին Նյոնում: «Շախտյորի» պոտենցիալ մրցակիցներն են` «Ինտեր», «Լիոն», «Վալենսիա», «Կոպենհագեն», «Ռոմա», «Օլիմպիկ» և «Միլան»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---