Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել թենիսի ամերիկյան Orange Bowl պատանեկան մրցաշարի եզրափակիչ

PanARMENIAN.Net - Մարգարիտա Գասպարյանը (Ռուսաստան) և ուկրաինուհի Աննա Պոզնիխիրենկոն դուրս են եկել թենիսի ամերիկյան Orange Bowl պատանեկան մրցաշարի եզրափակիչ՝ մինչև 18 տարեկանների տարիքային խմբի զուգախաղում:

Կիսաեզրափակչում թենիսիստուհիները հաղթեցին ամերիկա-մեքսիկական Տրիստեն Դեվար-Մարսելա Զաքարիաս զույգին 6:2, 6:2 հաշվով:

Հաղթողի տիտղոսի համար Գասպարյան-Պոզնիխիրենկո զույգը կխաղա ամերիկուհիներ Լորեն Հերրինգի և Մեդիսոն Քեյսի հետ, որոնք նախօրեին կիսաեզրափակչում կորզեցին հաղթանակը բելգիա-հոլանդական Ան-Սոֆի Մեստակ-Դեմի Շուուրս զույգից՝ – 2:6, 7:5 հաշվով, հաղորդում է gotennis.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---