Ֆուտբոլի սիրողական մրցաշարի հաղթողները ստացան իրենց պարգևները![]() 25 դեկտեմբերի 2010 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին ԵՊՀ հյուրերի տանը տեղի ունեցավ ֆուտբոլի սիրողական բաց մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցաշարին մասնակցել է 12 թիմ Երևանից ու ՀՀ մարզերից: Մրացաշարի գլխավոր մրցանակակիրն է դարձել «Հայ արի» թիմը, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար «Էրեբունի» ու «Էրեբունի պատանեկան» թիմերը: Մրցանակակիրները ստացան գավաթներ ու հավաստագրեր: Լավագույն մարզիչ է ճանաչվել Մուշեղ Միկոյանը, լավագույն գոլի հեղինակն է Աշոտ Կարապետյանը, հարձակվողներից լավագույնը Նարեկ Ավագյանն է: Արարողությանը ներկա էին նաև լեգենդար «Արարատ-73»-ի անդամները, որոնց հատուկ դիպլոմներ ստացան: Մրցաշարի կազմակերպիչները խոստացան, որ 2011թ. մասնակիցների քանակը կավելանա և մրցաշարին կմասնակցեն բոլոր մարզերը, ինչպես նաև Արցախն ու Ջավախքը:
![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |