Լիլիթ Մկրտչյանն ու Տիգրան Պետրոսյանը դարձան Հենրիկ Գասպարյանի շախմատի դպրոցի 50-ամյակին նվիրված առաջնության հաղթողները![]() 25 դեկտեմբերի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Շախմատի տանը տեղի ունեցավ Հենրիկ Գասպարյանի շախմատի դպրոցի 50-ամյակին նվիրված միջոցառում: Դպրոցի տնօրեն Վադիմ Հայրապետյանը ներկայացրեց դպրոցի գործունեությունն ու շնորհակալություն հայտնեց սաներին, որոնք տարբեր միջզգային առաջնություններում բարձր տեղեր են զբաղեցրել: «Մենք շատ հպարտ ենք, որ այնպիսի գրոսմայստերներ, ինչպիսիք են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Նալբանդյանը, Հրանտ Մելքումյանը, ինչպես նաև Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, մեզ մոտ են ուսանել: Դպրոցը 36 մասնաճյուղեր ունի Հայաստանի մարզերում»,- ասել է Հայրապետյանը: Միջոցառման շրջանակներում կայացավ նաև դպրոցի 50-ամյակին նվիրված առաջնությանը մասնակցած շախմատիստների պարգևատրումը: Մրցաշարին մասնակցեցին 90 շախմատիստներ, որոնցից 20-ը գրոսմայստերներ են: Կանանց մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ տղամարդկանցից` Տիգրան Պետրոսյանը: Հաղթողներին պարգևատրեց «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը: Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ և Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |