Հայաստանի ծանրամարտի հավաքականները պատրաստվում են երկրի առաջնությանը12 հունվարի 2011 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 5-ը իր առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի Ծաղկաձորում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն ասել է, որ հավաքին կմասնակցեն 17 ծանրորդներ: «Հավաքից հետո փետրվարի 7-ից մենք կնախապատրաստվենք Աբովյանում, այնուհետև ծանրորդները փետրվարի 18-23-ին հանդես կգան Հայաստանի առաջնությունում: Այն ժամանակ էլ հայտնի կդառնա Հայաստանի հավաքականի կազմը, որն ապրիլի 11-17-ին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը Կազանում»,-ասել է Պողոսյանը: Իսկ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը նշել է, որ Հայաստանի առաջնությունից առաջ կանանց հավաքականը հավաք կանցկացնի Գյումրիում: «Մինչ Եվրոպայի առաջնությունը մենք 3 հավաք կանցկացնենք, վերջինը, հավանաբար, Մերձմոսկովյան որևէ վայրում կամ Կազանում»,-ասել է Ներսիսյանը: Ըստ մարզչի, հայ ծանրորդուհիները լավ մարզավիճակում են գտնվում, ոտքի վնասվածքից հետո արդեն սկսել է մարզվել 2009թ. աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |