Մեկնարկեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 71-րդ առաջնությունը![]() 18 հունվարի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 71-րդ առաջնության առաջին տուրը: Վեց պարտիաներից երեքն ավարտվեցին հաղթանակով. մրցակիցների նկատմամբ առավելության հասան Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը` հաղթելով համապատասխանաբար Դավիթ Պետրոսյանին, Տիգրան Քոթանջյանին և Արտաշես Մինասյանին: Սամվել Տեր-Սահակյան – Աշոտ Անաստասյան, Ավետիք Գրիգորյան – Տիգրան Պետրոսյան և Զավեն Անդրիասյան – Արա Մինասյան պարտիաները ոչ ոքի ավարտվեցին: Առաջնությունը կավարտվի հունվարի 30-ին: Հունվարի 24-ին շախմատիստները կհանգստանան: Հաղթողը 1 մլն 200 հազ. դրամ կստանա և կմտնի Հայաստանի հավաքականի կազմի մեջ: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 800 հազ. և 500 հազ. դրամ: 1-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կմասնակցեն նաև Եվրոպայի առաջնությանը, իսկ 6-8-րդ տեղեը զբաղեցրածները` Aeroflot Open առաջնությանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |