Էրիսլանդի Լարան պատրաստ է մենամարտել Վանես Մարտիրոսյանի հետ![]() 20 հունվարի 2011 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Կուբացի բռնցքամարտիկ Էրիսլանդի Լարան, որը հանդես է գալիս առաջին միջին քաշային կարգում, հայտարարել է, որ կցանկանար մենամարտել Վանես Մարտիրոսյանի հետ: «Վանսեը, հավանաբար, չի ցանկանում կանգնել իմ ճանապարհին, իսկ ես շարունակում եմ առաջ շարժվել: Սակայն, եթե նա ցանկանա, մենք կարծում ենք, որ դա գերազանց մենամարտ կլինի, որը կգներ HBO հեռուստաալիքը: Վանեսն արդեն վեց տարի է մենամարտում է պրոֆեսիոնալ ռինգում և մինչ օրս չի պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Ես պատրաստ եմ մենամարտել նրա հետ թեկուզ վաղը»,-մեջբերում է Լարային championat.ru-ն: Եթե Լարան չհանդիպի Մարտիրոսյանի հետ, ապա հավանականություն կա, որ նա կարող է մենամարտել Ռիգոբերտո Ալվարես-Օստին տրոուտ մենամարտի հաղթողի հետ, որը կայանալու է հունվարի 29-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |