Ռուբեն Հայրապետյանը կտրականապես հերքել է լուրերն այն մասին, թե Հայաստան-Ռուսաստան խաղը «ծախված է»![]() 3 փետրվարի 2011 - 14:20 AMT PanARMENIAN.Net - «Մենք բոլորս գիտենք, որ այժմ շատ ուժեղ ազգային թիմ ունենք, որտեղ ընդգրկված են ֆուտբոլիստներ, որոնց հատուկ է հաղթանակի ձգտումը, համախմբվածությունը: Եվ ահա հիմա, երբ մենք շանս ունենք հաղթահարելու Եվրո-2012-ի խմբային փուլը, հայտնվեցին մարդիկ, որոնք հայտարարելով, թե Հայաստան-Ռուսաստան խաղը «ծախված է», ուզում են խայտառակել մեր երկիրը և ֆուտբոլի ֆերեդացիան: Մեր ֆուտբոլիստներն ընդունակ չեն նման քայլի: Ես սիրում եմ իմ երկիրն ու հավաքականը, ՀՀ նախագահն անձամբ է ինձնից հաղթանակ պահանջել Ռուսաստանի հետ խաղում»,-ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով Հայաստան-Ռուսաստան խաղը «ծախելու» մասին լուրերը: Հայրապետյանը նշել է, որ նա ինքը ևս ներկայացնում է Հայաստանը տարբեր միջազգային կառույցներում, ինչպես օրինակ ՖԻՖԱ-ում և ՈՒԵԱՖԱ-ում և ցանկացած նման դեպք ուսումնասիրվում է այդ կազմակերպությունների կողմից և խանգարում է հայկական ֆուտբոլի զարգացմանը: «Ռուսաստանի հավաքականը թույլ թիմերի թվին չի պատկանում, որը կցնկանար զիջել մեզ կամ «գնել» խաղը: Ուղղակի որոշ մարդիկ հավատարիմ են մնում քննադատելու իրենց սովորությանը, նույնիսկ երբ մեր հավաքականը սկսել է հաղթել: Չէ որ դրանով նրանք լարվածություն են առաջացնում ֆուտբոլիստների միջև, ինչը կարող է սխալների հանգեցենլ խաղի ժամանակ»,-ասել է Հայրապետյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |