Moscow open-ի 7-րդ տուրում Լիլիթ Գալոյանը կխաղա Ալեքսանդրա Կոստենյուկի հետ

Moscow open-ի 7-րդ տուրում Լիլիթ Գալոյանը կխաղա Ալեքսանդրա Կոստենյուկի հետ

PanARMENIAN.Net - Լիլիթ Գալոյանը, որն այս օրերին մասնակցում է Moscow open կանանց մրցաշարին, վեցերորդ տուրում խաղաղ դաշն է կնքել Օլգա Գիրյայի հետ (ՌԴ): Ոչ ոքիից հետո Գալոյանը վաստակել է երեք միավոր և Գիրյայի հետ կիսում է 5-6 տեղերը:

Կարինա Համբարձումովան (Ռուսաստան) պարտություն է կրել Սյուե Չժաոյի հետ և մեկ միավորով կիսում է 9-10 տեղերը:

Մրցաշարի առաջատար Բաթույագ Մոնղոնտուլը (Մոնղոլիա) 5 միավոր է վաստակել:

7-րդ տուրում հայ շախմատիստուհու մրցակիցը կլինի Ալեքսանդրա Կոստենյուկը Ռուսաստանից, որն ամենաբարձր վարկանիշն ունի այս մրցաշարում: Իսկ Համբարձումովան կհանդիպի Ալինա Կաշլինսկայաի հետ (ՌԴ):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---