Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2011-ին 5 խաղ կանցկացնի ԵԱ նախընտրական շրջանում

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2011-ին 5 խաղ կանցկացնի ԵԱ նախընտրական շրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ԵԱ - 2011-2013 նախընտրական շրջանի խմբային փուլում C խմբում կխաղա Չեխիայի, Ուելսի, Չեռնոգորիայի և Անդորրայի հետ:

Վիճակահանության համաձայն, առաջին հանդիպումը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն Չեռնոգորիայի հավաքականի հետ հունիսի 7-ին Երևանում: Այնուհետև սեպտեմբերի 3-ին կհյուրընկալվեն Անդորրայում:

2011 թվականին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երեք հանդիպում. Սեպտեմբերի 6-ին Չեխիայի հետ, նոյեմբերի 11-ին Երևանում կկայանա պատասխան հանդիպում, իսկ նոյեմբերի 15-ին` Ուելսի հետ:

2012 թվականի հունիսի 12-ին Հայաստանում կկայանա Հայաստան-Անդորրա հանդիպումը, օգոստոսի 15-ին` Ուելս-Հայաստան և սեպտեմբերի 10-ին` Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումները, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---