Կառլեն Մկրտչյանը Կիպրոսում կմարզվի անհատական ծրագրով

Կառլեն Մկրտչյանը Կիպրոսում կմարզվի անհատական ծրագրով

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը հաջող վիրահատություն է տարել գերմանական կլինիկաներից մեկում: Կիսապաշտպանը ռուսական «Կուբանում» փորձաշրջանի ժամանակ ստացել է աճուկային հյուսվածքների վնասվածք:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մկրտչյանն ասել է, որ փետրվարի 6-ին նա միացավ Հայաստանի հավաքականին, որը հավաք է անցկացնում Կիպրոսում և փետրվարի 9-ին ընկերական հանդիպում կունենա Վրաստանի հավաքականի հետ: «Կիպրոսում ես կմարզվեմ անհատական ծրագրով, հավանաբար, այդ խաղում չեմ կարողանա օգտակար լինել մեր հավաքականին, սակայն գլխավորն ինձ համար լավ մարզավիճակում գտնվելն է Ռուսաստանի հավաքականի հետ խաղում: Խաղը Վրաստանի հետ հնարավորություն կտա գնահատել Հայաստանի հավաքականի պատրաստվածությունը և հետագայում խուսափել սխալներից»,-խոստովանել է ֆուտբոլիստը:

Ըստ Մկրտչյանի, «Կուբան» անցնելու վերաբերյալ հարցը կպարզվի արդեն Կիպրոսից վերադառնալուց հետո: Ֆուտբոլիստը հունվարին ռուսական ակումբի կազմում հավաքի էր մասնակցել Թուրքիայում, իսկ երկրորդ հավաքին նա չի մեկնել վնասվածքի պատճառով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---