Մոսկվայում մեկնարկել է շախմատի ավանդական «Աերոֆլոտ օփըն» մրցաշարը

Մոսկվայում մեկնարկել է շախմատի ավանդական «Աերոֆլոտ օփըն» մրցաշարը

PanARMENIAN.Net - Մոսկվայում փետրվարի 8-ին մեկնարկել է շախմատի ավանդական «Աերոֆլոտ օփըն» մրցաշարը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստները:

Առաջին տուրում հայ շախմատիստներից հաղթանակ տարավ Տիգրան Պետրոսյանը, նա Նիկիտա Վիկտյուկովից (ՌԴ) ուժեղ գտնվեց, Սերգեյ Մովսիսյանը խաղաղ դաշն կնքեց Յու Յանկուի հետ (Չինաստան), Ավետիք Գրիգորյանը՝ Վիկտոր Բոլոկանի (Մոլդովա) հետ: Բրազիլիան ներկայացնող հայ շախմատիստ Գրիգոր Սևակ Մխիթարյանը նույնպես ոչ ոքի է խաղացել, միավորները կիսելով Ալեքսանդր Խալիֆմանի (ՌԴ) հետ:

2-րդ տուրը տեղի կունենա փետրվարի 9-ին, Պետրոսյանը կհանդիպի Միխեիլ Կոբալի հետ (ՌԴ), Մովսիսյանը՝ Դմիտրի Բոչարոյի (ՌԴ) հետ, Գրիգորյանը՝ Էմիլ Սուտովսկու (Իսրայել) հետ, իսկ Մխիթարյանը՝ Իգոր Լիսիի (Ռուսաստան) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---