10 հայ մարզիկներ կմասնակցեն Եվրոպայի ձմեռային օլիմպիական փառատոնին

10 հայ մարզիկներ կմասնակցեն Եվրոպայի ձմեռային օլիմպիական փառատոնին

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-19-ը Չեխիայի Լիբերեց քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ձմեռային 10-րդ փառատոնը: Մարզահանդեսին կմասնակցեն աշխարհամասի 49-ը երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակություններ: Ծրագրում ընդգրկված է ութ մարզաձև ` լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, դահուկացատկ, դահուկային երկամարտ, հոկեյ, գեղասահք, բիաթլոն, սնոուբորդ:

Հայաստանի ներկայացուցիչներն իրենց ունակությունները կդրսևորեն չորս մարզաձևերում `գեղասահք, բիաթլոն, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք:

ՀՀ մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատարն է ՀԱՕԿ-ի ձմեռային օլիմպիական մարզաձևերի բաժնի պետ Հայկ Ջաղացպանյանը: Լիբերեց կմեկնեն նաև ՀԱՕԿ-ի ամառային օլիմպիական մարզաձևերի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը, գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը,Մարթա Գրիգորյանը, բիաթլոնիստներ Արտուշ Մկրտչյանը, Գոհար Աբգարյանը, լեռնադահուկորդներ Սարգիս Գալստյանը, Եվա Պապոյանը, դահուկորդներ Հրաչիկ Սահակյանը, Թադևոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը, Լիլիթ Տոնոյանը:

Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի փետրվարի 12-ին և հայրենիք կվերադառնա փետրվարի 18-ին, հաղորդում է ՀԱՕԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---