Ռոման Ամոյան. Գրան պրին հնարավորություն տվեց ինձ փորձել ուժերս և պատրաստվել Եվրոպայի առաջնությանը![]() 24 փետրվարի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մրցանակակիր և Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը (55կգ ք/կ), որը վերջերս առաջին տեղն է զբաղեցրել Գրան պրիում և դարձել է մրցաշարի լավագույն մարզիկը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մրցակիցներն ուժեղ էին և հարկ եղավ աշխատել հաղթանակի հասնելու համար: «Ամենադժվարը եզրափակչի հանդիպումն էր կորեացու հետ, որը Ասիայի չեմպիոն էր ու 2010թ. Գրան պրիի հաղթողը»,-ասել է Ամոյանը: Ըմբիշը գտնում է, որ հաջող ելույթը մրցաշարում հավատ կներշնչի նրան իր ուժերի հանդեպ Եվրոպայի առաջնությունում, որը տեղի կունենա մարտի վերջում Դորտմունդում: «Ես ուրախ եմ, որ դարձել եմ մրցաշարի լավագույն մարզիկը, քանի որ ոչ բոլորին է հաջողվում նման արդյունքի հասնել»,-ասել է Եվրոպայի չեմպիոնը: Գրան պրիում առաջին տեղն է զբաղեցրել նաև Արթուր Շահինյանը մինչև 84 կգ քաշային կարգում: Իսկ Վահան Ջուղարյանը (66 կգ ք/կ) և Եվրոպայի չեմպիոն ու ԱԱ առաջնության արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ ք/կ) զբաղեցրեցին երրորդ տեղերը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |