Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը ելույթ կունենա Իրանի միջազգային մրցաշարում

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը ելույթ կունենա Իրանի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ից մարտի 7-ն իրանական Մաշհադ քաղաքում տեղի է ունենալու շախմատի ավանդական միջազգային 19-րդ բաց մրցաշար, որտեղ հանդես են գալու ավելի քան 100 շախմատիստներ, այդ թվում` հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը (2519):

Վարկանիշով Քոթանջյանը մրցաշարում զբաղեցնում է 25-րդ տեղը, հաղորդում է chessdom.com-ը: Մասնակիցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Ռուստամ Քասիմջանովը (Ուզբեկստան, 2681):

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար դոլար, հաղթողը ստանալու է 10 հազար դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---