Ֆուտբոլի կանանց հավաքականը EURO-2013-ի ընտրական փուլում կխաղա 7-րդ խմբում

Ֆուտբոլի կանանց հավաքականը EURO-2013-ի ընտրական փուլում կխաղա 7-րդ խմբում

PanARMENIAN.Net - Մարտի 14-ին Նյոնում կայացել է կանանց շարքում EURO-2013-ի ընտրական փուլի վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականը հանդես է գալու 7-րդ խմբում: Հայ ֆուտբոլիստների մրցակիցները լինելու են Դանիայի, Չեխիայի, Ավստրայի և Պորտուգալիայի հավաքականները, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը:

38 մասնակիցները բաժանվել են 7 խմբերի. 3 խումբ` 6-ական թիմով և 4 խումբ` 5-ական թիմով: Որակավորման արդյունքում որոշվելու են եզրափակիչ փուլի 11 մասնակիցները:

Շուտով հայտնի է դառնալու խաղերի օրացույցը: Ընտրական խաղերը տեղի են ունենալու միջազգային հանդիպումների համար հատկացված օրերին 12 ամսվա ընթացքում` սկսած 2011-ի սեպտեմբերից: Եզրափակիչ մաս անցնելու են խմբերի հաղթողները և երկրորդ տեղեր զբաղեցրած լավագույն հավաքականներից մեկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---