Հայաստանի ֆուտզալի առաջնությունը շարունակում է գլխավորել «Էրեբունին»

Հայաստանի ֆուտզալի առաջնությունը շարունակում է գլխավորել «Էրեբունին»

PanARMENIAN.Net - Կայացավ Հայաստանի ֆուտզալի առաջնության 9-րդ տուրը: Երևանում «Էրեբունին» ընդունեց «Տալգրիգին» և 7:3 հաշվով հաղթանակ տարավ: Գյումրիում տեղի «Գյումրի» ակումբը 8:9 հաշվով պարտություն կրեց «Պոլիտեխնիկից», PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտզալի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Այս տուրից հետո «Էրեբունին» 21 միավորով շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: «Պոլիտեխնիկը» 16 միավորով երկրորդ տեղում է, 7 միավորով երրորդ հորիզոնականում է «Տալգրիգը»:

10-րդ տուրում «Էրեբունին» կխաղա «Պոլիտեխնիկի» հետ, «Տալգրիգը»` «Հրազդանի»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---