Հայտնի են դարձել ֆուտբոլի վետերանների անունները, որոնք հանդես կգան Հայաստան-Ռուսաստան խաղում

PanARMENIAN.Net - Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան խաղի նախաշեմին մարտի 25-ին Երևանում տեղի է ունենալու ֆուտբոլային հանդիպում այդ երկրների վետերանների թիմերի մասնակցությամբ:

Ռուս վետերանների թիմի կազմում խաղալու են անվանի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Միրզոյանը, Ալեքսեյ Պրուդնիկովը, Դմիտրի Անանկոն, Յուրի Կովտունը, Ախրիկ Ցվեյբան, Բագիզ Խիդիյատուլինը, Գեորգի Յարցևը, Դմիտրի Կուզնեցովը, Միխայիլ Գերշկովիչը, Յուրի Գավրիլովը, Սերգեյ Օլշանսկին, Ալեքսանդր Տուկմանովը, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլայի միության պաշտոնական կայքը:

Հայ վետերանների թիմում հանդես են գալու «Արարատի» անվանի ֆուտբոլիստներ, ԽՍՀՄ գավաթակիրներ և ԽՍՀՄ չեմպիոններ Սերգեյ Բոնդարենկոն, Էդուարդ Մարկարովը, Ալյոշա Աբրահամյանը, Էդիկ Հարությունյանը և Նազար Պետրոսյանը: Թիմում խաղալու են նաև «Ուլիսի» մարզիչ Սևադա Արզումանյանը, «Միկայի» մարզիչ Արմեն Շահգելդյանը, Արմեն Պետիկյանը, Վարազդատ Ավետիսյանը, Նորիկ Մեսրոպյանը, Կարեն Դոխոյանը և այլն:

Հանդիպումը տեղի է ունենալու Երևանում «Միկա» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 15:00-ին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---