ԵԱ ընտրական փուլի B խմբում Իռլանդիայի և Սլովակիայի հավաքականները հաղթանակ տարան Մակեդոնիայի և Անդորրայի նկատմամբ27 մարտի 2011 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի B խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Անդորրայի և Սլովակիայի հավաքականները խաղացել են միմյանց դեմ: Ֆիլիպ Շեբոյի գոլի շնորհիվ սլովակները կարողացել են նվազագույն հաշվով հաղթել Անդորրայի հավաքականին: Նույն խմբում Իռլանդիայի հավաքականն ընդունել է Մակեդոնիայի թիմին և արդեն 21-րդ րոպեի ընթացքում խփել երկու գոլ: Գոլերի հեղինակներ են դարձել Էդյեն Մակգիդին և Ռոբի Քինը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Իվան Տրիչկովսկին կրճատել է հաշիվը, և խաղն ավարտվել է 2:1` Իռլանդիայի հավաքականի օգտին: Այս հանդիպումներից հետո Իռլանդիայի հավաքականն ունի 10 միավոր և գլխավորում է B խումբը, նույնքան միավոր ունեն Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականները, Հայաստանի հավաքականը հավաքել է 8 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |