Անդրեյ Արշավին. Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակի համար մեզ չբավականացրեցին վառ գրոհները և սառնարյուն հարվածը

Անդրեյ Արշավին. Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակի համար մեզ չբավականացրեցին վառ գրոհները և սառնարյուն հարվածը

PanARMENIAN.Net - «Մեր թիմը դաշտ դուրս եկավ հաղթելու մեծ ցանկությամբ: Մենք պետք է հաղթեինք, բայց չստացվեց: Մենք չկարողացանք գոլ խփել, բայց թույլ չտվեցինք հայերին վտանգավոր դրություն ստեղծել մեր դարպասների մոտ, բացառությամբ մեկ պահի»,- Հայաստանի հետ խաղը մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը:

Արշավինի խոսքերով, հաղթանակի համար նրանց չբավականացրեցին վառ գրոհները և վերջին, որոշիչ փոխանցումը կամ դիպուկ, սառնարյուն հարվածը: Ֆուտբոլիստը նշել է, որ եթե Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հետագա խաղերում հանդես գան նույն ցանկությամբ և տրամադրվածությամբ, ապա կպահպանեն B խմբում հաղթելու շանսերը: «Հուսով եմ և հավատում եմ, որ մենք զբաղեցնելու ենք առաջին տեղը: Իսկ եթե Հայաստանը զբաղեցնի երկրորդ տեղը, ես դեմ չեմ լինի: Նրանց հյուրընկալ երկպագուներն արժանի են դրան»,- ասել է Արշավինը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---