Խորեն Գևորն ուզում է նոկաուտով հաղթել Ռոբերտ Շտիգլիցին![]() 8 ապրիլի 2011 - 18:45 AMT PanARMENIAN.Net - «Բոլորը գիտեն, որ սպորտային մրցություններում միշտ էլ էական է առաջնության անցկացման վայրը, դա հատկապես կարևոր է բռնցքամարտում: Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում ես հյուր եմ և ոչ մի պատրանք չունեմ: Ես գիտեմ, որ Մագդեբուրգում ինձ համար շատ դժվար կլինի հաղթել միավորներով»,- հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորի խոսքն է մեջբերում fightnews.com-ը: Բռնցքամարտիկն ապրիլի 9-ին պետք է իր ուժերը չափի Շտիգլիցի հետ: Խորեն Գևորը նշել է, որ ինքը, անկասկած, պետք է նոկաուտով հաղթի, և արել է ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինի դրան: Գևորի մենեջեր Պետեր Շուլցը դիմել է WBO, որպեսզի մենամարտը նախկինում Շտիգլիցի մենամարտերը չդատած մրցավարական բրիգադ սպասարկի: «Մենք մինչև հիմա վերջնական որոշում չենք ստացել, բայց բնականաբար կընդունենք WBO-ի ցանկացած որոշում»,- ասել է Շուլցը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |