Հայ մարզիկները 8 մեդալ նվաճեցին սահմանափակ հնարավորություններով մարդկանց ՌԴ լողի բաց առաջնությունում10 ապրիլի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում անցկացվող 2011թ Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող (ՀՇՀԽՈՒ) մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությունը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող երեք երիտասարդ մարզիկները գերազանց հանդես եկան; Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի լողորդ Արտակ Դավթյանը (13 տարեկան) լողաց 50մ ազատ ոճով, 50մ թիկնալող, 50մ բրաս և վաստակեց երկու արծաթե մեդալ: Մարգարիտա Հովակիմյանն ու Ավագ Տոնոյանը մրցեցին չորս լողատարածությունում` 50մ, 100մ, 400մ ազատ ոճ, 100մ բրաս: Ավագ Տոնոյանը (15 տարեկան) լրացրեց ՌԴ I սպորտային կարգի նորմատիվ: Թեժ պայքարում Մարգարիտա Հովակիմյանը (15 տարեկան) վաստակեց վեց մեդալ` 1ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե, ինչպես նաև լրացրեց ՌԴ սպորտի վարպետի թեկնածուի նորմատիվ: Այս մրցաշարում մեր լողորդուհու գրանցած արդյունքները հնարավորություն կտան հայտ ներկայացնել և մասնակցել 2011թ հուլիսին Բեռլինում կայանալիք Պարալիմպիկ լողի Եվրոպայի առաջնությանը: Այս առաջնությունը ընդգրկված է Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցում էին ՌԴ 32 մարզերի և Ղազախստանի ավելի քան երեք հարյուր մարզիկներ: Մեր երկրի մարզիկների մասնկցությունը այս մրցաշարին հնարավոր եղավ Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ջանքերով և Նիժնի-Նովգորոդի հայ համայնքի աջակցությամբ, և այս ամենը առանց պետական աջակցության, քանի որ «Մեր երկիրը նման ծրագրերի համար ֆիանսավորում չունի», - այսպես պատասխանեցին ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |