Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը 4-րդ տուրից հետո գլխավորում է «Ուլիսը»![]() 11 ապրիլի 2011 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին կայացել են ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի 4-րդ տուրի վերջին երկու խաղերը: Տուրի կենտրոնական խաղում «Բանանցն» ընդունել է «Փյունիկին»: Խաղը շատ դինամիկ էր, և թիմերին հաջողվել է խփել 7 գնդակ: Հաշիվը բացել են «Բանանցի» ֆուտբոլիստները, աչքի է ընկել կիսապաշտպան Արտակ Դաշյանը: 10 րոպե անց Գևորգ Ղազարյանը հավասարեցրել է հաշիվը: Առաջին խաղակեսում երկրպագուներն ականատես են եղել ևս մեկական գոլերի: Գոլերի հեղինակներ են դարձել Բրունո Կորեան և Հովհաննես Հովհաննիսյանը: Երկրորդ խաղակեսում «Բանանցից» գոլի հեղինակ է դարձել Արսեն Բալաբեկյանը, բայց Արտակ Ալեքսանյանը և Գևորգ Ղազարյանը կարողացել են «Փյունիկին» հաղթանակ բերել: Խաղն ավարտվել է 3:4 հաշվով: Հաղթանակից հետո գործող չեմպիոնը հավաքել է 7 միավոր և զբաղեցնում է 4-րդ տեղը: Իջևանում «Շիրակը» 1:3 հաշվով զիջել է «Ուլիսին»: Երևանյան թիմից գոլ է խփել Վալերի Ալեքսանյանը, կրկնագոլի հեղինակ է դարձել Գեորգի Կրասովսկին: «Շիրակի» միակ գոլը խփել է Կարեն Խաչատրյանը: «Ուլիսը» 10 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղը զբաղեցնում է «Գանձասարը», երրորդը` «Միկան»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |