ATP ապրիլյան վարկանիշում Դավիթ Նալբանդյանը շարունակում է 1585 միավորով զբաղեցնել 19-րդ տեղը

ATP ապրիլյան վարկանիշում Դավիթ Նալբանդյանը շարունակում է 1585 միավորով զբաղեցնել 19-րդ տեղը

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիա) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախկինի նման 1585 միավորով շարունակում է զբաղեցնել 19-րդ տեղը:

Առաջատարների եռյակը չի փոխվել. առաջին տեղում Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), երկրորդ տեղում` Նովակ Ջոկովիչը (Սերբիա), 3-րդ տեղում` Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա):

Դավիթ Նալբանդյանը մարտի 11-ին տարել է աճուկային ճողվածքի վիրահատություն և այդ պատճառով բաց թողել մի քանի մրցաշար: Թենիսիստի բժշկի խոսքերով, եթե նա հասցնի ժամանակին առողջանալ, ապա կորտ կվերադառնա մայիսի 1-ին և հանդես կգա Մադրիդի, այնուհետև Հռոմի մաստերսներում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---