Ռազմիկ Պետոյանը մինչև 52 կգ քաշային կարգում դարձել է սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն

Ռազմիկ Պետոյանը մինչև 52 կգ քաշային կարգում դարձել է սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Սամբոյի Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Չեխիայում, հայ սամբիստները նվաճել են ևս 2 մեդալ:

Մինչև 52 կգ քաշային կարգում Ռազմիկ Պետոյանը բոլոր մենամարտերում վստահ հաղթանակներ է տարել և դուրս եկել եզրափակիչ: Եզրափակչում Պետոյանը պարտություն է կրել Ռուսաստանի ներկայացուցչից և դարձել Եվրոպայի փոխչեմպիոն` նվաճելով արծաթե մեդալ:

Ռաֆիկ Մանուկյանը, որը հանդես է գալիս մինչև 65 կգ քաշային կարգում, դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Հայաստանի հավաքականը նվաճել է 4 բրոնզե և 1 արծաթե մեդալ, PanARMENIAN.Net ին հաղորդել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---