Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Հունանյանը դարձել է ծանրամարտի երիտասարդական ԱԱ հաղթողը13 մայիսի 2011 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Լիմայում (Պերու) շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մինչև 69 կգ կարգում Հայաստանը ներկայացնում էին Ռազմիկ Օրտեցյանն ու Վարդան Միլիտոսյանը: Օրտեցյանը 281 կգ արդյունքով երկամարտի արդյունքում գրավեց 4-րդ տեղը, իսկ Միլիտոսյանը կարողացավ երկու վարժությունների արդյունքում բարձրացնել 267 կգ և ավարտել ելույթը 8-րդ տեղում: Այդ քաշային կարգում չեմպիոն է դարձել ՌԴ-ն ներկայացնող հայազգի Ռազմիկ Հունանյանը: Չնայած նրան, որ պոկում վարժությունում նա ցույց տվեց միայն 6-րդ արդյունքը, հրում վարժությունում հավասարը չունեցավ և 162 կգ նվաճեց փոքր ոսկին: 288 կգ արդյունքով Հունանյանը դարձավ երիտասարդական առաջնության հաղթող: Հայաստանի հավաքականի կազմում առաջնությունում հանդես կգան նաև Մհեր Միքայելյանը (85 կգ ք/կ), Մհեր Պողոսյանը (94 կգ ք/կ) և առաջին պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Գոռ Մինասյանը (+94 կգ ք/կ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |