Մայիսի 17-18-ին Հայաստանի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականները կանցկացնեն ուսումնամարզական հավաք![]() 16 մայիսի 2011 - 21:25 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականները կանցկացնեն երկօրյա ուսումնամարզական հավաք: Մայիսի 17-ին և 18-ին թիմերը կհանգրվանեն Ֆուտբոլի Ակադեմիայում: Ընտրանիները կշարունակեն նախապատրաստվել համապատասխանաբար հունիսի 4-ին կայանալիք 2012թ. Եվրոպայի առաջնության Ռուսաստանի և հունիսի 7-ին կայանալիք 2013թ. Եվրոպայի երիտասարդական առաջնության Մոնտենեգրոյի հավաքականների հետ ընտրական հանդիպումներին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` Դարպասապահ` Ստեփան Ղազարյան («Բանանց»): Պաշտպաններ` Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան, Աղվան Մկրտչյան («Միկա») և Վալերի Ալեքսանյան («Ուլիս»): Կիսապաշտպաններ` Զավեն Բադոյան («Իմպուլս»), Արտակ Դաշյան («Բանանց»), և Արտակ Գրիգորյան («Ուլիս»): Հարձակվողներ` Էդգար Մանուչարյան, Գևորգ Ղազարյան և Մարկոս Պիզելլի («Փյունիկ»): Հայաստանի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն իր հերթին հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` Դարպասապահներ` Կարեն Իսրայելյան, Արսեն Պետրոսյան («Փյունիկ»): Պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Գրիշա Խաչատրյան, Արգիշտի Պետրոսյան («Բանանց»), Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Ալեն Հանբարձումյան («Գանձասար») և Անդրանիկ Ոսկանյան («Միկա»): Կիսապաշտպաններ` Սարգիս Կարապետյան, Վալտեր Պողոսյան, Դավիթ Սուջյան, Նարեկ Գյոզալյան, Արթուր Հակոբյան, Բենիկ Հովհաննիսյան («Բանանց»), Գագիկ Պողոսյան, Կամո Հովհաննիսյան, Էդգար Մալաքյան և Արտակ Ալեքսանյան («Փյունիկ»): Հարձակվողներ` Նորայր Գյոզալյան («Բանանց»), Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ») և Գևորգ Կարապետյան («Արարատ»): Մայիսի 17-ին հավաքականներից յուրաքանչյուրը մեկական մարզում կունենա, իսկ մայիսի 18-ին տեղի կունենա երկկողմանի խաղ, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղարությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |