Հենրիխ Մխիթարյան. Մենք բոլորին ցույց տվեցինք, որ այսօր «Շախտյորն» ավելի ուժեղ է «Դինամոյից»![]() 26 մայիսի 2011 - 10:21 AMT PanARMENIAN.Net - «Շատ լավ է, որ մենք հաղթել ենք, որովհետև մեզ համար դա հիանալի հնարավորություն էր ցույց տալ բոլորին, որ այսօր մենք ուժեղ ենք «Դինամոյից»: Շնորհավորում եմ խաղացողներին և բոլոր նրանց, ովքեր երկրպագել են մեզ»,- Ուկրաինայի գավաթի եզրափակիչում «Դինամոյի» նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասել է Հենրիխ Մխիթարյանը: Կիսապաշտպանի խոսքերով, ամենագլխավոր այն էր, որ դաշտում տղաները մտածում էին միայն խաղի մասին: «Եթե մեզ մոտ թեկուզ չնչին մտքեր լինեին տան, առաջիկա արձակուրդի մասին, ապա, կարծում եմ, որ մենք կպարտվեինք: Ողջ բանը հոգեբանության մեջ է»,- ֆուտբոլիստի խոսքերը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Դա Մխիթարյանի երկրորդ տիտղոսն է «Շախտյորի» կազմում, ավելի վաղ ֆուտբոլիստը դարձել է Ուկրաինայի չեմպիոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |