Մոսկվայում Մեծ սաղավարտի խաղարկությունում հայ ձյուդոիստներն իրենց ելույթներն ավարտել են 5-րդ տեղում![]() 30 մայիսի 2011 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել «Մեծ սաղավարտի» խաղարկությունը, որտեղ խաղարկվել են 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային միավորները: Մրցույթին մասնակցել են 463 ձյուդոիստներ 63 երկրներից: Հայաստանը ներկայացնում էին աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր և աշխարհի գավաթակիր Հովհաննես Դավթյանն ու Գոռ Հարությունյանը (երկուսն էլ 60 կգ քաշային կարգում) և աշխարհի գավաթակիր Արմեն Նազարյանը (66 կգ քաշային կարգում): Դավթյանը երեք մենամարտ է անցկացրել, երկուսում հաղթանակ տանելով: Երրորդ մենամարտում նա պարտվել է Սոֆին Միլոշին Ֆրանսիայից: Դավթյանն ավարտել է իր ելույթները հինգերորդ հորիզոնականում: Հինգերորդ տեղը գրավեց նաև Նազարյանը, որը երեք մենամարտ է անցկացրել և պարտություն կրել Մոսա Մոգուշկովից (ՌԴ): Հայաստանի երրորդ ներկայացուցիչն անհաջող է ելույթ ունեցել և չի կարողացել օլիմպիական միավորներ վաստակել Հայստանի հավաքականի համար: Մրցաշարից հետո Դավթյանն ու Նազարյանը կմեկնեն Բուխարեստ, որտեղ հունիսի 4-5-ը տեղի կունենա Աշխարհի գավաթի հերթական խաղարկությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |