Նախագահը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ քննարկել է այս տարվա ծրագրերը![]() 31 մայիսի 2011 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31 ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներին, ովքեր տարբեր երկրներից Երևան են ժամանել` ս.թ. օգոստոսին համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով: Նախագահը ողջունել է Կոմիտեի անդամներին, ընդգծել նրանց կողմից կատարվող աշխատանքի կարևորությունը հատկապես հիմա, երբ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում խոսվում է հայության ընդհանուր ներուժն օգտագործելու, ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համահայկական 5-րդ խաղերին` նշելով, որ սպորտը միավորելու, համախմբելու մեծ ներուժ ունի, և այն պետք է լավագույնս օգտագործել: Հանդիպման մասնակիցները նշել են, որ այդ գաղափարը «Միացում սպորտով» նշանաբանով դրված է նաև Համահայկական խաղերի անցկացման հիմքում ու իրենք ամեն ինչ կանեն 5-րդ խաղերը ևս պատշաճ կազմակերպելու և նշված նպատակին ծառայեցնելու համար: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են Կոմիտեի երեկվա նիստում ընդունված որոշումները, ընթացիկ գործունեությունն ու առկա խնդիրները, նաև՝ դրանց լուծման ուղիները, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |