Գեորգի Ղազարյանն Աթենի նժույգով դարձել է ձիասպորտի մրցաշարի հաղթող 2 հունիսի 2011 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Երևանում «Հովիկ Աբրահամյանի» անվան ձիարշավարանում տեղի է ունեցել ձիասպորտի մրցաշար, որը կազմակերպել են Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան և Համահայկական բարեգործական հիմնադրամը (AGBU): Մրցաշարը նվիրվել է երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Մրցաշարին մասնակցել են 12 պատանի մարզիկներ Հայաստանի 6 ակումբներից: Մրցումները տեղի են ունեցել 2 շրջանով, որի արդյունքներով հաղթող է դարձել Գեորգի Ղազարյանը Աթենի նժույգով: Նա ներկայացնում էր «Մուլտի գրուփ» ակումբը: Երկրորդ տեղում է Դավիթ Խառատյանը Կովբոյ նժույգով Ձիասպորտի կենտրոնից, իսկ Տարոն Պետրոսյանը Միրաժ նժույգով զբաղեցրել է 3-րդ տեղը և հանդես է գալիս «Սիլ» ակումբում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |