Էյդենա Մաքդիգի. Ինձ համար ամենաանսպասելին Հայաստանի հավաքականի արդյունքներն են

PanARMENIAN.Net - «Ինձ համար ամենաանսպասելին Հայաստանի հավաքականի արդյունքներն են: Մենք խաղացել ենք հայերի հետ առաջին տուրում և դժվարությամբ հաղթել ենք` 1:0: Երբ մենք վերադարձանք տուն, մեզ բոլորը հանդիմանում էին: Բոլորը կարծում էին, որ մենք պետք է Երևանում 4-5 գնդակ խփեինք: Բայց կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականը շատ լուրջ մրցակից է, և Ռուսաստանի հավաքականի հետ խաղը Երևանում դարձավ դրա ապացույցը»,- Էյդենի խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն:

Իռլանդիայի հավաքականը հունիսի 4-ին խաղալու է Մակեդոնիայի հավաքականի դեմ: Ֆուտբոլիստը ԵԱ եզրափակիչ փուլ դուրս գալու Իռլանդիայի հավաքականի շանսերը գնահատում է 70 տոկոսով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---