Դուշան Վլայսավլևիչ. Հայաստանի հավաքականն ի զորու է անակնկալներ մատուցել հակառակորդներին![]() ![]() PanARMENIAN.Net - Մոնտենեգրոյի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ Դուշան Վլայսավլևիչը Հայաստանի հավաքականի հետ արտագնա խաղում 4:1 հաշվով կրած պարտությունից հետո խոստովանել է, որ Հայաստանն ավելի լավ խաղ ցուցադրեց, քան իր թիմը: «Բայց դրա հետ մեկտեղ ես չեմ քննադատում մեր խաղը: Մենք բավական երկար ճանապարհ էինք անցել Անդորրայից մինչև Հայաստան և կես օր կորցրել էինք. խաղի ժամանակ երևում էր, որ մարզիկները հոգնած են: Նրանք շատ դանդաղ էին գործում, և փոխարինման դուրս եկած մարզիկները նույնպես ոչինչ չկարողացան փոխել խաղում», - ասել է Վլայսավլևիչը: Մոնտենեգրոյի մարզիչը նշել է, որ առաջին գոլն ընդունեցին դարպասապահի սխալից հետո, և թիմը թևաթափ եղավ: Հանդիպումից մեկ օր առաջ՝ նախքան խաղը կայացած մամլո ասուլիսում նա Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ խմբից հաղթող ճանաչվելու հարցում իրենց հիմնական հակառակորդը Չեխիային էր համարում: Հայաստանի ընտրանու հետ խաղից հետո նա ստիպված է խոստովանել, որ Հայաստանի հավաքականն ի զորու է անակնկալներ մատուցել հակառակորդներին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |