Յուրա Մովսիսյան. Կարծում եմ, Իռլանդիայի հետ հանդիպումը ամենադժվարն է լինելու այս ընտրական խմբում![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - «Մենք կարողացանք ցույց տալ մեր խաղը, դուրս էինք եկել դաշտ հանուն հաղթանակի և հասանք արդյունքի: Այս խաղում մենք խփեցինք այն գոլերը, որոնք չէինք իրացրել Մակեդոնիայի հետ առաջին հանդիպմանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մակեդոնիային 4:1 հաշվով հաղթելուց հետո նշել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մովսիսյանը, որը Մակեդոնիայի դեմ խաղում կատարել է 3 գոլային փոխանցում, խոստովանել է, որ բոլոր հայ ֆուտբոլիստները ունեին բարձր տրամադրություն, կարողացան հաղթահարել մեկնարկային լարվածությունը և տոնել խոշոր հաշվով հերթական հաղթանակը: «Հիմա մենք բարձր տրամադրությամբ պատրաստվում ենք Իռլանդիայի հետ կայանալիք խաղին: Մենք ունենք հիանալի թիմ և անելու ենք ամեն ինչ, որպեսզի Դուբլինում վաստակենք 3 միավոր. Կարծում եմ, այս ընտրական մրցաշարում մեզ համար դա ամենադժվար հանդիպումն է լինելու»,- խոստովանել է հարձակվողը: Մովսիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, որոնք աջակցել են իրենց ողջ 90 րոպեների ընթացքում. «Ես զարմացած եմ, ստադիոնը լեփ-լեցուն էր, և այնքան լավ էր երկրպագում մեզ: Մենք զգում էինք բոլոր հայերի աջակցությունը, առանց որի դժվար կլիներ հաղթել»: Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական В խմբում 17 միավորով 3-րդ հորիզոնականում է: Իռլանդացիները 18 միավորով 2-րդ տեղում են, իսկ խմբի առաջատարը ռուսներն են 20 միավորով: Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները հոկտեմբերի 11-ին Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կանցկացնեն վերջին հանդիպումը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |