Հայաստան – Իռլանդիա. Մեզ միայն հաղթանակ է պետք, ուրիշ ոչինչ![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Դուբլինում Հայաստանի հավաքականը կանցկացնի իր ֆուտբոլային պատմության 19 տարի տարիների ընթացքում ամենակարևոր հանդիպումը: «Ավիվա» մարզադաշտում հայկական ընտրանին Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար իր ուժերը կչափի Իռլանդիայի հավաքականի հետ: Ի տարբերություն Իռլանդիայի Հայաստանն իր պատմության ընթացքում առաջին անգամ կարող է նման արդյունքի հասնել: Մինչդեռ Իռլանդիան խաղացել է և' Եվրոպայի, և' աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում: Եթե ընտրական մրցաշարի վերջին խաղում հայ ֆուտբոլիստներին հաջողվի 3 միավոր վաստակել, ապա նրանք կապահովեն հավաքականի առնվազն 2-րդ տեղը B խմբում և կկարողանան մասնակցել եզրափակիչ փուլի հանդիպումներին: Իսկ Իռլանդիան կարող է իրեն թույլ տալ խաղն ավարտել նաև ոչ ոքի, որը նրան նույնպես 2-րդ տեղ կբերի: Վերջին հանդիպումներում Հայաստանի հավաքականը երեք խոշոր հաղթանակ է տարել Անդորրայի (3:0), Սլովակիայի (4:0) և Մակեդոնիայի (4:1) նկատմամբ: Իսկ Իռլանդիան 0:0 է ավարտել Սլովակիայի և Ռուսաստանի հետ հանդիպումները և 2:0 հաշվով հաղթել Անդորրային: Հայերի մոտ առաջին տեղում որքան հնարավոր է շատ գոլ իրացնելու հոգեբանական տրամադրվածությունն ու վստահությունն է: Եվ իզուր չէ, որ Հայաստանի հավաքականի դիպուկահարային որակներից զգուշանում են նաև Իռլանդիայում: Եթե, Աստված չանի, հայկական ընտրանուն չհաջողվի իր 6-րդ հաղթանակը գրանցել խմբում, ինչպես գտնում է Հայաստանի հավաքականի մարզիչը, դա ձախողում չի լինի: Չէ որ Հայաստանին առաջին անգամ հաջողվել է նման ճեղքում կատարել և նման գլխապտույտ հաջողության հասնել, այդքան գոլ իրացնել և ուրախացնել ողջ հայ ժողովրդին: Վարդան Մինասյանը հայկական ֆուտբոլը ճիշտ ուղու վրա է դրել, և հետագայում մեր երիտասարդ հավաքականը կկարողանա նոր բարձունքներ նվաճել և բարձր արդյունքներ ցուցադրել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |