UEFA-ն հրաժարվել է չեղյալ համարել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Facebook-ի իր էջում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գրել է, որ UEFA-ն հրաժարվել է չեղյալ համարել Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը, որը նա ստացել է հոկտեմբերի 11-ին Իռլանդիա-Հայաստան խաղի ժամանակ։ Այսպիսով, Բերեզովսկին բաց կթողնի հավաքականի մեկ պաշտոնական հանդիպում։ Ավելի վաղ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր UEFA՝ խնդրելով վերանայել Հայաստան-Իռլանդիա խաղի մրցավար Իտուրալդո Գոնսալեսի որոշումը, որը հանդիպման 26-րդ րոպեին հեռացրել էր Բերեզովսկուն տուգանայինի սահմաններից դուրս ձեռքով խաղալու համար, սակայն գնդակը դիպել էր դարպասապահի կրծքին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |