Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ԵԱ ընտրական փուլի առաջին խաղում հաղթեց Սլովակիային![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի և Սլովակիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականների երկրորդ խաղակեսը մեկնարկեց Վարազդատ Ավետիսյանի սաների հաղթական հաշվով: Առաջին խաղակեսում երկու անգամ աչքի ընկավ Հովհաննես Հովհաննիսյանը: Հայ ֆուտբոլիստները շարունակեցին վստահ տիրապետել գնդակին: Հայաստանի հավաքականը չկարողացավ իրացնել իր պահերը և 71-րդ րոպեին հաջողությունը ժպտաց սլովակներին: Մեծ հեռավորությունից Ալբերտ Օհանյանի դարպասը գրավեց Յակուբ Վոյտուշը: Չնայած դրան, Հայաստանի հավաքականը կարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝2:1: 10-րդ խմբում Հունաստանի հավաքականը 10:0 հաշվով հաղթեց Անդորրային: Հունաստանն ու Հայաստանը 3-ական միավոր ունեն և գլխավորում են խմբի մրցաշարային աղյուսակը: Հոկտեմբերի 23-ին Սլովակիան կխաղա Անդորրայի հետ, Հայաստանը՝ Հունաստանի: Ընտրական փուլի վերջին օրը տեղի կունենան Հունաստան-Սլովակիա, Անդորրա-Հայաստան խաղերը: Խաղերը տեղի կունենան հանրապետական մարզադաշտում: ԵԱ ընտրական փուլի 10-րդ խաղերը տեղի են ունենում Երևանում հոկտեմբերի 21-26-ը: Հաջորդ փուլ դուրս կգա միայն խմբում առաջին տեղը զբաղեցրած հավաքականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |