Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականի մարզիչը խոստովանել է, որ ավելին էր սպասում իր սաներից![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը Սլովակիայի հանդեպ 2:1 հաշվով հաղթանակից հետո Եվրոպայի ընտրական փուլում ասել է, որ ավելին էր սպասում իր սաներից: «Մրցակիցը շատ լավ էր խաղում և թույլ չէր տալիս մեզ ազատ գործել, սակայն, բարեբախտաբար, մեզ հաջողվեց հաղթել: Սակայն, մենք դեռ շատ անելիք ունենք: Հունաստանի հետ խաղում հոկտեմբերի 23-ին կաշխատենք ամեն ինչ անել հաղթանակի հասնելու համար»,-ասել է Ավետիսյանը: Ըստ Սլովակիայի հավաքականի մարզիչ Պտեր Գերգեյի, խաղի սկզբում նրանք գոլ խփելու մի քանի հնարավորություն ունեցան, սակայն իրացնել չկարողացան: «Երբ Հայաստանը գոլեր խփեց, մեր հաղթանակի հնարավորությունը նվազեց: Արդեն երկրորդ խաղակեսում մենք ցանկանում էինք առնվազն 2 գնդակ խփել, իմ սաներն ամեն ինչ արեցին դրա համար, ես գոհ եմ նրանցից: Կարծում եմ, ոչ ոքին այս խաղում լավագույն արդյունքը կլիներ»,-ասել է մարզիչը: Գերգեյն ասել է, որ իրենց նպատակն է դուրս գալ Եվրոպայի առաջնության էլիտ-ռաունդ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |