Գինեսի գրքի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը սահմանել է իր 3-րդ ռեկորդը 15 նոյեմբերի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի դասախոս և Գինեսի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը իր երրորդ ռեկորդն է սահմանել: Նա 19 րոպե 20 վայրկյանում 670 անգամ պտտվել է մարզաձողի վրա` բռնվելով երկու ձեռքով: Դավիթ Ֆահրադյանը միակ հայ մարզիկն է, որը երեք անգամ Գինեսի ռեկորդակիր է դարձել: 2009թ. հուլիսի 21-ին նա 10 րոպեում 350 պտույտ կատարեց մարզաձողի վրա: Այնուհետև 2010թ. նոյեմբերի 13-ին 76 պտույտ մարզաձողի վրա կատարեց ձախ ձեռքով: Ռեկորդը սահմանելուց հետո Ֆահրադյանը խոստովանել է, որ մարզումների ժամանակ իրեն հաջողվել է մոտ 580-590 պտույտ կատարել: «Ես ուզում էի գերազանցել իմ առաջին ռեկորդը, և դա ինձ հաջողվեց»,- ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |