![]() Ջավախք՝ դանդաղ գործողության ռումբԵթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա Ջավախքի տարածքում կտեղակայվի ռազմական բազա, որը, անտարակույս, կհամալրվի թուրքական զորքերով Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի շրջանում իրավիճակը երբեք հանգիստ չի եղել, բայց վերջին ժամանակները ՆԱՏՕ մտնելու Վրաստանի մտադրության և Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության հետ կապված սկսել է առաջացնել հայ բնակչության անհանգստությունը: Ռուսաստանի ջավախահայությունն ուղիղ հայտարարում է այն մասին, որ եթե Վրաստանը մտնի ՆԱՏՕ, Վրաստանի կազմի մեջ մտած Ջավախքն անկախություն կպահանջի: ![]() PanARMENIAN.Net - Ջավախքցիների մտահոգությունը կարելի է հասկանալ՝ եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա Ջավախքի տարածքում կտեղակայվի ռազմական բազա, որը, անտարակույս, կհամալրվի թուրքական զորքերով: Դա միայն մի բան է նշանակում՝ հայ բնակչությունը զանգվածային կարգով ստիպված կլինի գաղթել իր պատմական հայրենիքից կամ առանձնանալ Վրաստանից, այսինքն սկսել ևս մեկ տեղային պատերազմ, որովհետև իր տարածքի զգալի մասը կորցրած Վրաստանը մինչև վերջ կկառչի Ջավախքից: Տվյալ դեպքում Թբիլիսիին օգնություն կգա Բաքվից և Անկարայից, իսկ ջավախահայերի համար դժվար կլինի հուսալ Ռուսաստանի օգնությանը: Հայաստանն այս դեպքում նույնպես վատ դաշնակից է չլուծված ղարաբաղյան հակամարտության պատճառով: Երևանն ուղղակի ի վիճակի չէ այս փուլում զինված կամ այլ բնույթի օգնություն ցուցաբերել Ջավախիքն: Ավելին, եթե իրադարձությունները զարգանան նման սցենարով, Հայաստանը հաստատ կզրկվի արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից, և կմնա միայն մեկ ցամաքային ճանապարհ Իրանի տարածքով: Այնպես որ, Երևանը չի կարող խրվել ևս մեկ հակամարտության մեջ անվտանգության նկատառումներով, թեև իրենք՝ ջավախքցիները, մեղադրում են Հայաստանի իշխանություններին իրենց դժբախտությունների հանդեպ անտարբերության մեջ: Սակայն այդ ամենը չի նշանակում, որ տարածաշրջանի բնակչությանը չի կարելի օգնել: Օգնել պետք է ցանկացած դեպքում: Պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությունն այս հարցում անցանկալի է: Ներկա նախագահը շարունակում է Զվիադա Գամսախուրդիայի ավանդույթը, որը հռչակել էր «Վրաստանը՝ վրացիների համար»: Լիովին հավանական է նաև Վրաստանի սահմանադրության փոփոխությունը, որում Թուրքիայի նման բոլոր անխտիր կգրանցեն որպես վրացիներ: Եվ...չկա ագզ, չկա խնդիր: Միաժամանակ, Թբիլիսին, որն արդեն վարժվել է իր բոլոր դժբախտությունների մեղավորը համարել Կրեմլին, ուղղակի մեղադրել է Ռուսաստանին հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանում իրավիճակի շուրջ «չարաշահումների» մեջ: Թբիլիսիի կարծիքով, «այդ վայրում անկախ պետության ֆինանսավորման վտանգ չկա, իսկ նման հայտարարությունների ետևում կանգնած են Ռուսաստանի որոշակի ուժեր»: Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Նինո Կալանդաձեի խոսքով, Ռուսաստանի ջավախահայերն անցած շաբաթ ռուսական ԶԼՄ-ների միջոցով հայտարարություն են տարածել, որ Վրաստանի տարածքում կարող է հայտնվել ևս մեկ Ջավախք պետություն, եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ: «Ակնհայտ է, որ այդ սադրիչ հայտարարության ետևում կանգնած են Ռուսաստանի որոշակի ուժեր»,- ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ «Վրաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և բոլոր հարցերը լուծվում են միջպետական մակարդակով բարյացակամ մթնոլորտում: Մենք լավ հարաբերություններ ունենք ոչ միայն Հայաստանի, այլ նա Վրաստանում բնակվող էթնիկ հայերի հետ, և այդ առումով իրական խնդիր չենք տեսնում»,- հայտարարել է Կալանդաձեն: Կեղծում է փոխնախարարը, իրականում ամեն ինչ հակառակն է՝ չկա ոչ ինքնակառավարում, ոչ ազատություններ, ոչ աշխատանք: Կա միայն տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի փոփոխություն ոչ միայն վրացիների, այլ նաև թուրքերի կողմից: Այսպես, Ախալքալակում արդեն մի քանի տարի գործում է թուրքական համալսարան, շատ թուրքական ընկերություններ ներդրումներ են կատարում տարածաշրջանի տնտեսության մեջ: Ճիշտ է, դա տեղի է ունենում նաև Աջարիայում և ողջ Վրաստանում:Վրաստանն աստիճանաբար վերածվում է թուրքական գավառի, ինչը կարծես բոլորովին չի հուզում Միխայիլ Սահակաշվիլիին: Բայց դա այլ պետության ներքին գործն է, որին Հայաստանը չի խառնվում: Իսկ եթե խառնվում է, ապա միայն այն պատճառով, որ ոտնահարվում են բնիկ հայ բնակչության իրավունքները: Վրաստանը վաղուց հարևան երկրների նկատմամբ անկանխատեսելի քաղաքականություն վարելու մեծ «համբավ» ունի... «Ջավախք» հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Արտակ Գաբրիելյանի խոսքով, Ջավախքում չի դրվում վրացական իշխանությունների հետ հակամարտության միջոցով խնդիրների լուծման հարցը: Նրա խոսքով, դա բացատրվում է Հայաստանի աշխարհաքաղաքական դրությամբ և խնդիրներով, որոնք կանգնած են երկրի առաջ: «Հայերը միշտ աջակցել են վրացական ղեկավարությանը, վերջին օրինակը 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ Վրաստանի հայ համայնքի պահվածքն էր: Նրանք չօգտվեցին Վրաստանի ծանր դրությունից և չսկսեցին պահանջել իրենց դրության բարելավում: Ջավախքը պետք է Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների կամուրջ դառնա, իսկ այժմ այն ընդամենը գործոն է»,- ասել է Գաբրիելյանը: Միաժամանակ, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ, դեմոկրատ-կոնգրեսական Բրեդ Շերմանը հանդես է եկել Ջավախքի հայ համայնքին ֆինանսական օգնություն հատկացնելու օգտին: Շերմանը նշել է, որ վրացական կառավարությունն աջակցում է Ջավախքին օգնելու գաղափարին և հավելել, որ այդ ջանքերը կնպաստեն Կովկասում ԱՄՆ ռազմավարական նպատակներին հասնելուն: Կարինե Տեր-Սահակյան ![]() ![]() Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել ![]() ![]() ![]() Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը ![]() Էլ չենք տեսնի Արցախում ![]() Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |