Ընտրություններից առաջ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում. Ի ՞նչ կա դրա ետևումԸնտրություններում հայկական սփյուռքի մասնակցության գաղափարը նոր չէ և առաջին անգամ այդ մասին հայտարարվել է երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո Հայաստանում, ինչպես նաև Իսրայելում, և առհասարակ այն երկրներում, որոնց քաղաքացիները աշխարհում շատ ավելի են, քան հենց բուն երկրի տարածքում, յուրաքանչյուր ընտրություններից առաջ խոսակցություններ են սկսվում այն մասին, որ սփյուռքը պետք է քվեարկի նախագահական և խորհրդարանական ընտրություններում: Նկատենք, որ հայերի և հրեաների քանակը տարբեր երկրներում կազմում է նրանց ընդհանուր քանակի 2/3, ընդ որում, Հայաստանում բնակվում է մոտ 3 մլն հայ, իսկ Իսրայելում` 6 մլն հրեա: Իսկ ամբողջ աշխարհում` համապատասխանաբար, 7 և 14 միլիոն: Եթե նրանց բոլորին ընտրելու իրավունք տալ, ապա մեր երկրներում քվեարկության արդյունքները կարող են բոլորովին այլ արդյունք ունենալ, հնարավոր է` անգամ Հայաստանի և Իսրայելի քաղաքագետների և փորձագետների համար բոլորովին անկանխատեսելի: 9 դեկտեմբերի 2012 PanARMENIAN.Net - Ինչպես կարծում է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտոնի (ICES) տնօրեն, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը, և հայկական, և հրեական սփյուռքերը միատարր չեն և իրենց գործողություններում առաջնորդվում են նպատակներով, որոնք տարբերվում են մայր երկրի բուն նպատակներից: «Այսպես, եթե հայկական սփյուռքը հիմնականում աջ համոզմունքների է հարում, այսինքն` դրա մեծամասնությունը կարծում է, որ ղարբաղյան հակամարտության և կորցված պատմական հայկական հողերի վերամիավորման հարցում անհրաժեշտ են արմատական քայլեր, ապա հրեականը ավելի շատ ձախ համոզմունքների է հարում, որոնք այսօրվա Իսրայելում լայն տարածում չունեն: Հարցն այլ է, եթե խոսել Հայաստանի և Իսրայելի միայն այն քաղաքացիների մասին, ովքեր գտնվում են արտերկրում` ուսանողների, դասախոսների, ձեռներեցների, զբոսաշրջիկների և այլն: Այստեղ մի խնդիր կա, որը լուրջ քննարկում է պահանջում: Սակայն դա չպետք է հապճեպ կերպով արվի` ընտրությունների հենց նախաշեմին, ինչն արդեն իսկ արդյունավետ չէ ժողովրդավարության զարգացման համար»,-ընդգծել է Ցինկերը: Նա նաև ընդգծել է, որ քվեարկության օրը հաճախ ոչ թե կիրակի է, այլ աշխատանքային օր, և մարդը, ով բնակվում է, օրինակ Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, հանուն քվեարկության չի կարող հասնել ընտրատեղամաս, որը բավականին հեռու է տեղակայված լինում, երբեմն` այլ քաղաքում: Իսկապես, ԱՄՆ-ում, օրինակ, հայերի, Հայաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասերը գտնվում են դեսպանատներում կամ գլխավոր հյուպատոսարաններում, և այն մարդկանց համար, ովքեր բնակվում են, ասենք Այովա կամ անգամ Մասաչուսեթս նահանգներում, պարզապես հարմար չէ մեկնել Վաշինգտոն, Նյու Յորք կամ Լոս Անջելես, որպեսզի քվեարկեն: Նույն իրավիճակն է նաև Իսրայելի քաղաքացիների պարագայում: Կա կարծիք, որ եթե գոյություն ունեն հայկական և հրեական լոբբի, որոնք երկրների շահերն առաջ են տանում ԱՄՆ Կոնգրեսում և այլ կառույցներում, անցկացնում են ամենամյա հեռուստամարաթոններ, որոնց ընթացքում հավաքված միլիոնավոր դոլարներն ուղղվում են Հայաստանի և Իսրայելի զարգացմանը, ապա այդ մարդիկ քվեարկության իրավունք ունեն: «Չեմ կարծում, որ սա օբյեկտիվ մոտեցում է, սակայն ամեն դեպքում, ԸՕ-ում փոփոխություններ կատարել կամ, առավել ևս որոշումներ կայացնել անմիջապես ընտրություններից առաջ, պետք չէ: Դա պետք է անել նախօրոք»,-ընդգծել է Ցինկերը: Ելնելով վերևում ասվածից` հիշեցնենք, որ ընտրություններում հայկական սփյուռքի մասնակցության գաղափարը նոր չէ և առաջին անգամ այդ մասին հայտարարվել է երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո: Սակյան ընտրելու իրավունքը չպետք է դիտարկվի Հայաստանի քաղաքացու պարտականություններից և այլ իրավունքներից`Հայրենիքում առնվազն 6 ամիս ապրելուց, հարկեր վճարելուց, պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց, առանձին: Առանց այս ամենի, պարզապես ՀՀ նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելը չի հասկացվի Հայաստանի քաղաքացիների կողմից: Կարինե Տեր-Սահակյան Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |